Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին31 հունվարի 2009 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր երկկողմ հանդիպումները Դավոսում: Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի հետ ծավալված ջերմ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակի: Նախագահ Սարգսյանն ուսանելի է համարել Լիտվայի եւ մերձբալթյան մյուս երկրների հաջողված փորձը եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ: Վալդաս Ադամկուսն իր հերթին համագործակցության, աջակցության եւ փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել այդ ճանապարհին: Վալդաս Ադամկուսի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վալդաս Ադամկուսին լիտվական Սեյմի կողմից Ցեղասպանության ճանաչման համար` նկատելով, որ «տեղի ունեցածը ազգային եւ համամարդկային ողբերգություն է եւ խիստ զգացմունքային խնդիր յուրաքանչյուր հայի համար»: Նախագահ Սարգսյանը Վալդաս Ադամկուսին է փոխանցել Լիտվայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հայկական կողմի մտադրությունը: Իր հերթին Լիտվայի Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելելու Լիտվա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |