2009թ. աշնանը France Telecom-ը կսկսի գործել Հայաստանում31 հունվարի 2009 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունցարի 30-ին հանդիպել է France Telecom ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդի հետ: Հանրահայտ «Օրանժ» բրենդի թիվ մեկ տարածողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հանդիպման ու անձամբ ծանոթանալու հնարավորության համար եւ ներկայացրել իր ընկերության կարճաժակետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում` խոստանալով լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ: ՀՀ նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա` նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ France Telecom-ի նման գործընկեր: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում եւս ծավալվելու համար:Դիդիե Լոմբարդն իր հերթին նշել է, որ արդեն այս տարվա աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցելու հայաստանցիներին` խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ եւ փոխշահավետ լուծումեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |