ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը բողոք չի առաջացնում Լեհաստանում

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը պաշտոնական Վարշավայի մոտ բողոք չի առաջացնում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտխեն: «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն, ըստ իս, տեւական են լինելու: Սակայն հարկ է նշել, որ տնտեսական համագործակցությունը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ ակտիվորեն զարգանում է»,-հայտարարել է Տ.Կնոտխեն: Ըստ լեհ դիվանագետի, Թուրքիան դեռեւս լուրջ խնդիրներ ունի, որոնց լուծումն անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցելու համար: «Այդպիսին է այն գործընթացը, որով պետք է անցնեն Եվրամիությանն անդամակցող բոլոր երկրները: Լեհաստանին վեց տարի պահանջվեց անդամակցություն ստանալու համար: Պաշտոնական Անկարան պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված»,-ընդգծել է Տ.Կնոտխեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---