ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության վայրի մոտ զինծառայողի դիակ է հայտնաբերվել 4 փետրվարի 2009 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ի երեկոյան Երեւանի Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է ՌԴ զինված ուժերի զինծառայողի դիակ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, տեղի ժամանակով 20:30-ին Շտապ օգնության կենտրոնական կայանից Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքը ահազանգ է ստացել այն մասին, որ Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ զոհվածը ՌԴ սահմանապահ ուժերի զինծառայող Արթուր Մաթեւոսյանն է, ծնված 1982թ.: Այդ փաստով հետաքննություն է տարվում: Նշենք, որ փետրվարի 3-ին 20:15-ին, Բարբյուսի 65 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ գնդակահարվել է Հայաստանի Ոստիկանության տեղակալ Գեւորգ Մհերյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |