Օxfam ընկերությունը կարող է օգնել Հայաստանին` հաղթահարելու ֆինանսական ճգնաժամի հետեւանքները14 փետրվարի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է բրիտանական ոչ կառավարական Օxfam կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլաս Կոլոֆի եւ հայկական մասնաչյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել «Օքսֆամի» հնարավոր դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, գնահատել կազմակերպության ծրագրերի նպատակահարմարությունը` Հայաստանում աղքատության կրճատման տեսանկյունից, հատկապես վերջին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումների լույսի ներքո: «Օքսֆամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խնդրանքով նախարարը ներկայացրեց իր տեսակետը, թե ի՞նչ կարող է անել Հայաստանում կազմակերպությունը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը թեթեւացնելու համար: Նախարարը նախ եւ առաջ նշեց, որ պետք է փորձել կանխել հատկապես գործազրկության հնարավոր աճը, քանի որ այն նպաստում է աղքատության ավելացմանը, ինչն իր հերթին հանգեցնում է առողջության, կրթության հիմնախնդիրների ավելացմանը: Անդրադառնալով Հայաստանում աղքատության պատճառներին եւ մասշտաբներին` նախարարը կարեւորեց աշխատատեղերի ստեղծումը, հատկապես մարզերում:Ինչ վերաբերում է սփյուռքահայերի մասնակցությանը երկրում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեղմացման գործում, ապա հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ սփյուռքահայերը կարող են ներդրում կատարել Հայրենիքում շահ ստանալու համար: Իր կարեւորությամբ երկրորդ խնդիրը նախարարը տեսնում է աշխարհում հայերի ներուժն ուսումնասիրելու, - այն Հայրենիքի շահերին ծառայեցնելու մեջ, ինչին մեծապես նպաստում են այն գիտաժողովները, հավաքներն ու հեռուստակամուրջները, որոնք պարբերաբար իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ըստ նախարարի, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ազդեցությունն ու օգնությունն իրական դարձնելու համար անհրաժեշտ է փորձի փոխանակում, տնտեսական օրենքների կատարելագործում, մարդկային ռեսուրսների զարգացում: «Աղքատությունն ասես մի քար է` ընկած ճանապարհի կենտրոնում, եւ այդ քարը պետք է միասին բարձրացնենք - դեն նետենք»,- ասել է Հրանուշ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |