ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունները կքննարկեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները16 փետրվարի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին Վիենայում կարող է կայանալ Հարավային Կովկասի երկրների պատվիրակությունների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Լարիսա Ալավերդյանը: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները: Գորան Լենմարկերը մի անգամ չէ, որ նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է նպաստել նման հարցերի լուծմանը»,- հայտնել է Ալավերդյանը` ավելացնելով, որ պատվիրակությունների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումները գրեթե միշտ են տեղի ունենում:ԵԱՀԿ ԽՎ ութերորդ ձմեռային նստաշրջանը կկայանա Վիենայում փետրվարի 19-20: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |