ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունները կքննարկեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին Վիենայում կարող է կայանալ Հարավային Կովկասի երկրների պատվիրակությունների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Լարիսա Ալավերդյանը: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան եւ վրացա-հարավօսական հակամարտությունները: Գորան Լենմարկերը մի անգամ չէ, որ նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է նպաստել նման հարցերի լուծմանը»,- հայտնել է Ալավերդյանը` ավելացնելով, որ պատվիրակությունների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումները գրեթե միշտ են տեղի ունենում:



ԵԱՀԿ ԽՎ ութերորդ ձմեռային նստաշրջանը կկայանա Վիենայում փետրվարի 19-20:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---