«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ կբացի ԵՄ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման համար20 փետրվարի 2009 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը: Զրուցակիցները քննարկեցին «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու հույս հայտնեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների հետ եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Վարշավա եւ Պրահա Հայաստանի արտգործնախարարի կատարած այցերի արդյունքներին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |