Հայաստանի սփյուռքի նախարարը պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով20 փետրվարի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի ազգային Պատվո շքանշանով, որը Ֆրանսիայի բարձրագույն պարգեւներից մեկն է: Հրանուշ Հակոբյանը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության ամրապնդման համար: «Մեզ համար չափազանց հաճելի է Պատվո շքանշանը հանձնել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանը մեծ ավանդ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման մեջ: Երկար տարիներ նա եղել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական խմբի անդամ, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի տարվա անցկացման մեջ»,-հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը շքանշանի հանձնման արարողության ժամանակ: Իր հերթին Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ընդունում է այս պարգեւն այն 1000 երեխաների անունից, որոնք Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում այցելեցին Փարիզ եւ դարձան «Հայաստանի փոքր դեսպանները»: «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանալ այս շքանշանը»,-ասել է Հ.Հակոբյանը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |