Հայաստանի նախագահը Երեւանի քաղաքապետին մատնանշել է մայրաքաղաքում առկա խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավարար է գնահատել 2008 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը: Այդ մասին այսօր քաղաքապետարանում ՀՀ նախագահի վարած խորհրդակցության ավարտին հայտարարել է Եւրեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը : Նրա խոսքերով, քննարկումների ընթացքում զեկույց է ներկայացվել 2008 թվականին քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ նշվել են 2009 թվականին նախատեսված ծրագրերը: Ինչպես նշել է Զաքարյանը, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն առանձնացրել է մի շարք կարեւորագույն խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծեն քաղաքապետարանն ու թաղապետարանները:



Խոսելով անցած տարում քաղաքապետարանի գործունեության մասին` Երվանդ Զաքարյանը հայտարարել է, որ 2008 թվականին կատարվել են 172.1 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներ` նախատեսված 154 մլրդ դրամի փոխարեն, բոլոր նախանշված ծրագրերն ավարտվել են:



Անդրադառնալով հիմնական նախագծերին` նա մատնանշել է ճանապարհաշինության ոլորտում կատարված լայնածավալ աշխատանքները. ճանապարհների ասֆալտապատումը, կամուրջները, գետնանցումները, փողոցների լուսավորումը, ոռոգման ցանցը: Նրա խոսքերով, 202-ից 156 դպրոցում եւ 169-ից 40 մանկապարտեզում արդեն գործարկվել են ջեռուցման համակարգերը: 4500 վերելակից վերանորոգվել է 2464-ը: Զաքարյանը նաեւ ավելացրել է , որ ներկրվել է 115 ավտոբուս, 18 տրոլեյբուս, մետրոպոլիտենի համակարգում կատարվել է 1,770 մլրդ դրամի աշխատանք:



Երվանդ Զաքարյանի խոսքերով, նախագահը կարգադրել է վերացնել ճանապարհաշինության, տրանսպորտային միջոցների ոլորտում առկա թերությունները, ինչպես նաեւ իրացման գոտիներում տարվող աշխատանքների, այդ գոտիներում ապրող անձանց սեփականության վկայականներով ապահովելու կարեւորությունը: Նախագահը ներկաների հուշադրությունը հրավիրել է էկոլոգիական խնդիրների վրա: Երվանդ Զաքարյանը նշել է, որ եթե 2008 թվականի վերջին բնակչության մեկ շնչին բաժին էր ընկնում 7,8 քառակուսի մետր կանաչապատ տարածություն, ապա 2009 թվականին նախատեսվում է այդ թիվը հասցնել բնակչության մեկ շնչին 8,3 քառակուսի մետրի: Եր-անի բնակիչներին հուզող հաջորդ հարցը, ըստ Երեւանի քաղաքապետի, վերաբերում է աղբահանությանը: «Նախագահը քաղաքապետարանին եւ Էկոնոմիկայի նախարարությանը խստորեն կարգադրել է զբաղվել այդ հարցով», - ավելացրել է նա, ընդգծելով, որ համապատասխան աշխատանքներ արդեն կատարվում են ճապոնական - գերմանական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք պատրաստ են աղբի վերամշակման գործարաններ կառուցել:



Երվանդ Զաքարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Շառլ Ազնավուրի, Սախարովի, Ֆրանսիայի հրապարակներում ստորգետնյա ավտոկայանների կառուցման նախագիծը, այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն տարվում են Ազատության հրապարակում, իսկ բակերում ավտոկայանների վրա կարելի է կանաչ գոտիներ - մանկական խաղահրապարակներ կազմակերպել:



Նա նաեւ նշել է, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Հայաստանում շարունակվում են շինարարակական աշխատանքները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---