Կառավարությունը կօգնի Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնք արտասահման էին մեկնել գումար վաստակելու համար27 փետրվարի 2009 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության գաղթի գործակալության պետ Գագիկ Եղանյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի 3 հիմնական հետեւանքները գաղթի ոլորտի համար: Առաջին հետեւանքը, նրա խոսքով, տրանսպորտային ծառայությունների կրճատումն է:2008թ. տրանսպորտային ծառայությունների ծավալն ընդհանուր առմամբ կազմեց $2,1 մլրդ, որոնցից գաղթականներին բաժին ընկավ $1 մլրդ 635 մլն: 2007թ. տրանսպորտային ծառայությունների աճը կազմեց 35%, 2008թ. արձանագրվեց 24% անկում, ինչը համընկնում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբի հետ: Երկրորդ հետեւանքը, նշել է Գագիկ Եղանյանը, կայանում է նրանում, որ արտասահմանում աշխատանքի բացակայության պատճառով նվազում է Հայաստանից մեկնողներ աշխատավորների քանակը: «Հայաստանից գաղթողները հիմնականում աշխատում են շինհրապարակներում: Իսկ շինարարությունը, սովորաբար, սեզոնային աշխատանք է: Ճգնաժամը սկսվեց ձմռանը` շինարարության դադարեցման հետ զուգահեռ: Գարնանը պարզ կդառնա, որ սեզոնային գործոնն այս տարի դեր չի խաղալու: Ապրիլից շատերը կսկսեն վերադառնալ հայրենիք»,- ասել է Գագիկ Եղանյանը: Գաղթի գործակալության պետի խոսքով, երրորդ հետեւանքը կայանում է նրանում, որ աճում է հայրենադարձների թիվը: ԵԱՀԿ տվյալներով, ամեն տարի Հայաստանից արտասահման է մեկնում 60 000- 70 000 մարդ: Նրանք սովորաբար մեկնում են գարնանը, իսկ տարվա վերջին վերադառնում: Աշխատատեղերի կրճատման պատճառով, մենք կարծում ենք, որ այս տարի նրանց մեծ մասը պարզապես չի մեկնի»,- ասել է Գագիկ Եղանյանը: Ընդ որում, նա նշել է, որ գաղթի գործակալությունը հայտարարել է Հայաստանում հայրենիք վերադարձած աշխատավորների համար աշխատատեղեր ստեղծելու մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |