ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ձեւավորման հարցերը քննարկվեցին Ն.Բորդյուժայի եւ Ս.Օհանյանի հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 2-ին ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) ստեղծման մեխանիզմները:



Այնուհետ- ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը:



ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է Մոսկվայում փետրվարի 4-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---