Հայաստանը ստորագրել է քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին Եվրոպական կոնվենցիայի արձանագրությունը

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի ներկայությամբ ստորագրեց «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը: Արձանագրության նպատակն է Եվրոպայում քաղաքական եւ սոցիալական զարգացումների եւ աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումների պայմաններում կատարելագործել անդամ-պետությունների` անդրսահմանային հանցագործություններին արձագանքելու ունակությունը:



Նշենք, որ 2001թ. նոյեմբերի 8-ից արձանագրությունը բաց է ստորագրման համար` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիային բոլոր անդամակցած եւ ստորագրած ԵԽ անդամ պետությունների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---