Հայաստանում ուտիլիզացիայի կենթարկվի հնացած դեղորայքը

PanARMENIAN.Net - Համատեղ հայ-գերմանական «Էկոլոգիա ՎԿԽ» ՓԲԸ-ի համար կերկարացվի սարքավորումների ներկրման արտոնյալ կարգը մինչեւ 2010թ. մարտ ամիսը: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Գործարանը հնացած դեղորայքը ուտիլիզացիայի ենթարկելու արտոնագրի հայտ էր ներկայացրել: «Էկոլոգիա ՎԿԽ»-ն Հայաստանում գործող այն եզակի ընկերություններից է, որ հնացած դեղորայքի ուտիլիզացիան կկատարի 1300 ջերմաստիճանի պայմաններում:



Գերմանիան արդեն իսկ 1 մլն դոլար է ներդրել «Էկոլոգիա ՎԿԽ» ՓԲԸ-ի մեջ, եւ ենթադրվում է, որ այն կգործարկվի 2009 թվականին: Նշենք, որ գործարանի գործունեությունը հավանության է արժանացել ՀՀ առողջապահության եւ բնապահպանության նախարարությունների կողմից:
 Ուշագրավ
---