Հայաստանի նախագահը Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին է ներկայացրել նոր քաղաքապետին 5 մարտի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի եւ համայնքների ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդման համաձայն, հանրապետության նախագահի խոսքով` Երվանդ Զախարյանը, վերջին 6 տարիների ընթացքում զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ծառայելով երեւանցիներին, մեծ աշխատանք է կատարել եւ «այսօրվա Երեւանը, բնավ, չի կարելի համեմատել 2003թ. Երեւանի հետ»: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետին եւ նշել, որ նա դեռեւս հնարավորություն կունենա իր ունակությունները դրսեւորելու այլ բնագավառներում:Սերժ Սարգսյանի համոզմամբ, նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարողանալու է թարմություն մտցնել քաղաքապետարանի աշխատանքում եւ այն փորձը, որ նա ձեռք է բերել` աշխատելով Կենտրոն համայնքում, ծառայեցնել ընդհանուր նպատակներին: Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ նա կարողանալու է, չնվազեցնելով քաղաքապետարանի դերն ու նշանակությունը, ներմուծել համայնքային դրական էլեմենտները: Երկրի ղեկավարի խոսքով` «այսօր մենք պետք է ավելի լավ աշխատենք, քան երեկ, մեր օրենսդրությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, մեր այսօրը պետք է տարբերվի երեկվանից»: Երեւանը մեկ համայնք դարձնելու վերաբերյալ մի քանի տարի առաջ ընդունած որոշումը գնահատելով ճիշտ` Սերժ Սարգսյանն ասել է. «մեր աշխատանքով պետք է այնպես անենք, որ չվարկաբեկենք այս գաղափարը, որը հաջողությամբ իրագործվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում եւ կարող է նույն հաջողությամբ ծառայել մեր համաքաղաքացիներին»: Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի եւ Երեւանի խնդիրների նկատմամբ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ամենօրյա ուշադրության համար: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն իր հերթին ասել է, որ իր նկատմամբ դրսեւորած վստահությունը պարտավորեցնող է եւ հավաստիացրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը` թեթեւացնելու Երեւանի եւ երեւանցիների հոգսերը: Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Եվրանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին: Նույն այդ հրամանագրով Եվրանդ Զախարյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Երեւանի Կենտրոն համայնքի պետ Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ: Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի պետ էր ընտրվել 2002թ. եւ վերընտրվել 2005 եւ 2008թթ.: 2006թ.-ից նա հանդիսանում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |