ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԵԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ 4 հուլիսի 2003 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության գործի առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազության հնարավոր վարկածների թվում քննարկվում է նաեւ նրա մասնագիտական գործունեությանն առնչվող վարկածը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գուրգեն Ամբարյանը: Նրա խոսքերով` գործը գտնվում է Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանի անմիջական հսկողության ներքո: Հիշեցնենք, որ ԵՊՀ 43-ամյա դեկանը սպանվել է հուլիսի 2-ի առավոտյան Երեւանի կենտրոնում: Հայաստանի իրավապահ մարմիններին չի հաջողվել թեժ հետքերով ձերբակալել մարդասպանին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |