«Յոթի գործով» դատավարությունը կրկին հետաձգվել է. միակ մեղադրայլը մնացել է առանց փաստաբանի10 մարտի 2009 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր 12:00-ին Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ կրկին հետաձգվեց «յոթի գործով» դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց գործի լսումը Գրիգոր Ոսկերչյանի դատապաշտպան Ստեփան Ոսկանյանի խնդրանքով: Ոսկերչյանի փաստաբանն այս պահին գտնվում է Վրաստանում, քանի որ պաշտպանում է նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության ակտիվիստներից մեկի` Վահագն Չախալյանի շահերը: Դատավարությունը կշարունակվի վաղը, թեեւ հայտնի չէ, արյդոք վաղը Գ.Ոսկերչյանի փաստաբանը Հայաստանում կլինի: Հիշեցնենք, որ այսօր դատարանի դահլիճում ներկա էր միայն մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը, քանի որ մյուս ամբաստանյալները 10 օրով հեռացվել են դատարանի դահլիճից դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ դատաքննության ընթացքին խանգարելու պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |