ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը պետք է հստակ տարանջատվեն միմյանցից10 մարտի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ազատ հասարակության ստեղծումն այլընտրանք չունի: Ժամանակն է, որպեսզի Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը հստակ տարանջատվեն միմյանցից եւ երկրում ձեւավորվեն բիզնես-էլիտան ու քաղաքական էլիտան: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. համար զեկույցի ներկայացմանը հայտնեց Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Ժամանակն է, որպեսզի հրաժարվենք օլիգարխական համակարգից: Եթե մեկը շարունակում է լինել քաղաքական գործիչ, պաշտոնյա եւ ձեռներեց, ապա մեր երկրում հասարակական հարաբերությունները կնմանվեն ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հարաբերություններին»,- նկատել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաեւ նշել է, որ ազատ քաղաքացիական հասարակության ստեղծման համար անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության իշխանությունները հրաժարվեն տնտեսության ռեսուրսների հսկողությունից եւ այդ ոլորտում չթելադրեն իրենց որոշումները:«Հայաստանի անկախության օրվանից ի վեր բյուրոկրատիան եւ օլիգարխիան քաղաքական որոշումների մշակման եւ ընդունման գործընթացը կենտրոնացրին իշխանությունների ձեռքում, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվեցին այդ կառույցների հանդեպ հանրության հսկողության հնարավորությունները»,- գտնում է Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, Հայաստանի օլիգարխական համակարգը պետք է ճանաչի օրենքի գերակայությունը եւ անցնի հարկային դաշտ: «Մենք առաջարկում ենք փոխզիջման գնալ, որի պայմաններում երկրում կհաստատվեն ազատ տնտեսական հարաբերություններ: Ազատ տնտեսության բացակայության պայմաններում անիմաստ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին»,- նշել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |