Հայաստանի կառավարությունում հերքում են վարչապետի հրաժարականի մասին ասեկոսեները10 մարտի 2009 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում հերքում են ասեկոսեներն այն մասին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսա-տնտեսական նախարարությունների ղեկավարները հրաժարական են տվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը հերքեց այդ տեղեկատվությունը: «Այս պահին ոչ մի նման բան չկա»,- հայտնել է Պետրոս Դեմիրճյանը:ՀՀ վարչապետի եւ ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի մասին տեղեկատվությունն այսօր տարածել է Lragir.am հայկական ինտերնետ-հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ, համապատասխան նախարարություններում այդ տեղեկատվությունը չեն հաստատում, բայց եւ չեն հերքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |