ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՋՈՂ Է ԸՆԹԱՆՈՒՄ10 հուլիսի 2002 - 23:35 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցությունը Հայաստանի հետ բավականին հաջող է ընթանում եւ հանրապետությունում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում վերջինիս աջակցությամբ: Այդ մասին ասվել է այսօր Երեւանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կայման Միժեյի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի հնարավոր օժանդակությունը Հայաստանին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Մեծապես կարեւորվել են երկուստեք տարվող աշխատանքներն` ուղղված ՀՀ-ում աղքատության նվազեցման ծրագրերին:Հանդիպման ժամանակ նաեւ արծարծվեց Հայաստանի մասնակցության հարցը Յոհանեսբուրգում կայանալիք կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |