ՄԱԿ-Ի ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՏՆՕՐԵՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ10 հուլիսի 2002 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ճանաչողական այցով Երեւան է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների գծով ծրագրի տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը: Մասնավորապես, Կ. Միժեյը կծանոթանա Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իրականացման գործընթացին, կքննարկի տրամադրվող օգնության համապատասխանությունը ՀՀ կառավարության հարցումներին եւ պահանջներին` Ծրագրի ղեկավարության կողմից գործողությունների գլոբալ քաղաքականության վերանայման համատեքստում: Նախատեսված են Կ. Միժեյի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, խորհրդակցություններ են նախանշված ԵԱՀԿ, ՀԲ եւ այլ դոնոր-կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ` Հայաստանին տրամադրվող միջազգային օգնության կոորդինացման նպատակով:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |