Հայաստանում ներկայացվել է բազմազգ Ղազախստանի միասնության գաղտնիքը18 մարտի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ «Ազգամիջյան եւ միջկրոնական ղազախական մոդելը» խորագրով կլոր սեղանը, որի նպատակն էր ծանոթացնել բազմազգ հանրապետությունում հաշտության ապահովմանն ուղղված ղազախական պետության աշխատանքի մեխանիզմներին: Հարկ է նշել, որ այդ երկրում գրանցված է 46 ազգային խումբ: Ըստ Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլաթ Ալիմբաեւի , Ղազախստանի կառավարության գործողությունների հիմնական սկզբունքը հանրապետության միասնության պահպանումն է եւ տարբեր էթնիկ խմբերի մշակութային կենտրոնների զարգացման ապահովումը, տարբեր համայնքների ներկայացուցիչների եւ նրանց պատմական հայրենիքի միջեւ սերտ շփումներին նպաստելը: Ըստ Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի, կայացած կլոր սեղանը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ Ղազախստանում գործում է մեծ եւ ակտիվ հայկական համայնք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |