Ընդդիմությունը չի հավատում Հայաստանի կառավարությա0ն նախագծերին

PanARMENIAN.Net - «Հայկական ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հրավեր չի ստացել մասնակցելու հայկական կուսակցությունների առաջնորդների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 20-ի հանդիպմանը: ՀԱԿ-ի կազմում ընդգրկված կուսակցությունների որոշ առաջնորդներ, մասնավորապես Հրանտ Բարսեղյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, հրավեր ստացել են, բայց պատրաստվում են ընդունել այն, թե ոչ, ես չեմ կարող ասել», - հայտարարել է ՀԱԿ-ի անդամ Վահան Խաչատրյանը:



Նրա կարծիքով, այդ հանդիպման ընթացքում ոչ մի նոր կամ օգտակար բան տեղի չի ունենա: «Այդ հանդիպումը պետք էր կազմակերպել նոյեմբերին, դեկտեմբերին, կամ նույնիս հունվարին, իսկ այժմ իշխանությունները չեն կարողանա ազդել ավերիչ տնտեսական գործընթացների վրա: Ես ինձ թույլ եմ տալիս այդ հանդիպումը գնահատել որպես ծայրահեղ անիմաստ, քանի որ վստահ եմ, որ Հայաստանն այդ ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու ոչ մի հնարավորություն չկա: Հայաստանը չունի ոչ բնական, ոչ նյութական ռեսուրսներ», - հայտարարել է նա, ավելացնելով, որ կառավարության ծրագրած նախագծերն իրական չեն եւ նույնիսկ ֆանտաստիկ են:
 Ուշագրավ
---