Երեւանի համար շատ կարեւոր է Բեռլինի հետ հետագա փոխգործակցության ամրապնդումը30 մարտի 2009 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար Գերմանիան կարեւորագույն դոնոր-երկիր է, եւ Երեւանը շատ մեծ նշանակություն է տալիս Բեռլինի հետ փոխգործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Այդ մասին Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը:Գերնոտ Էրլերն իր հերթին նշել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նոր խթան կդառնա հայ-գերմանական հարաբերությունների ակտիվացման համար: «Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ծրագիրն արդեն բյուջե ունի, եւ մենք մտադիր ենք այն գրավիչ դարձնել այն երկրների համար, որոնց համագործակցություն է առաջարկվել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը` ավելացնելով, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |