Գերնոտ Էրլերը ՀՀ առաջին նախագահի հետ քննարկել է ներքին քաղաքական հարցերը

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Բունդեսթագի գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի ղեկավար Շտեֆան Ռայխեն եւ ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության Կենտրոնական Ասիայի եւ Հարավային կովկասի երկրների բաժնի աշխատակցուհի Աննա Լյութերը: Այդ մասին հաղորդել են Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ):



Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամին, Հայաստանում ժողովրդավարության հաստատման եւ առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Կարծիքներ են փոխանակվել նաեւ ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա-Յոանա Մարիա Վիկտորինը եւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---