ԼՂՀ ԱԳՆ անհանգստացած է հրադադարի ռեժիմի` հաճախակի դարձած խախտումներով31 մարտի 2009 - 21:17 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսին, որում մտահոգություն է արտահայտում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների վերաբերյալ, հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջանային դիտարկումների կամ այցելությունների ժամանակահատվածում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում։Փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, չնայած տեղական հրամանատարների կողմից տրված անվտանգության երաշխիքներին, դիտարկման կետի անմիջապես մոտակայքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում ձախողվել է ԵԱՀԿ դիտարկումը: Նամակում նշվում է նաեւ տվյալ միջադեպի հետաքննության արդյունքների մասին գրավոր տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ-ում համոզված են, որ նմանատիպ խախտումների իրական մեղավորների մասին ճշմարիտ ու ժամանակին տեղեկատվության տրամադրումը հակամարտության բոլոր կողմերին դրական կերպով կանդրադառնա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի արդյունավետ աշխատանքի վրա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |