Սերժ Սարգսյանն արդյունավետ է համարում իրավապահ մարմինների համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Երեւանում հանդիպել է ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների եւ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ ժամանակի պահանջներին ու թելադրանքին համապատասխան իրավապահ մարմինների առջեւ ծառանում են մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու նոր խնդիրներ, որոնք պահանջում են ջանքերի համատեղում, սերտ գործակցություն: Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւոր խնդիր է համարվել կադրերի պատրաստումն ու համակարգի տեխնիկական վերազինումը: ՀՀ նախագահն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրավապահ մարմինների համագործակցությունն ամենաարդյունավետ մեկն է եւ նշել է, որ այս ոլորտում խնդիրները բոլորի համար գրեթե նույնական են, ինչը փոխգործակցության համար լավ հիմք է ստեղծում: Նա կարեւորել է նաեւ Կազմակերպության շրջանակում անդամ երկրների երկկողմ առավել սերտ գործակցությունը:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեւանյան խորհրդակցության աշխատանքը գնահատելով արդյունավետ, նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորմանը, որի մասին որոշում ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` փետրվարի 4-ին Մոսկվայում կայացած արտահերթ գագաթնաժողովում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---