ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՐՈՒՄ Է ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ27 հունիսի 2002 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը չպետք է ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի ստանդարտների քաղաքականություն վարի Ադրբեջանի նկատմամբ: Նման հայտարարությամբ, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հանդես է եկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Մեկնաբանելով Եվրախորհրդի փորձագետների կողմից պատրաստված զեկույցը` Հարավային Կովկասի երկրներում փախստականների վիճակի մասին, Ի. Ալիեւը «տենդենցիոզ» է անվանել այն: Եվրախորհրդին անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ այս հակամարտությանը, ագրեսոր ճանաչել Հայաստանին եւ վերջինիս կոչ անել ազատագրել գրավված տարածքները, ասել է Իլհամ Ալիեւը:Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |