Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագիծը հավանության է արժանացել16 ապրիլի 2009 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայեցակարգի` եռամսյա ժամկետում մշակված նախագծում ներառվել են աշխատանքային խմբում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչների բոլոր առաջարկությունները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայեցակարգը բացառիկ կարեւոր նշանակություն ունի երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման գործում: Հայեցակարգի նախագծով սահմանվում են Հայաստանի ազգային շահերը տեղեկատվական անվտանգության ոլորտում, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների տեսակներն ու աղբյուրները, տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնական խնդիրներն ու եղանակները: Հայեցակարգի նախագիծը նիստում հավանության է արժանացել եւ այն կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |