Հայաստանի նախագահը մոտ ապագայում աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստանում է ՍՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, ծավալված ջերմ զրույցի ընթացքում մեր երկրի նախագահն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---