ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ27 հունիսի 2002 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ` տարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ պաշտոնական Երեւանի ներկայացրած առաջարկներից հրաժարվելու համար: Սթրասբուրգում ԵԽ-ի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը քննարկում է երկու կարեւոր հարց` Եվրախորհրդի դիտորդների մասնակցությունը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին եւ Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողի նշանակման հարցը: Տարածաշրջանային համագործակցության հարցերը հայկական պատվիրակությունը քննարկել է ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի հետ հանդիպման ընթացքում: Իսկ Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆյերի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵԽՆԿ-ն կարեւորում է համագործակցությունը Հարավային Կովկասում: Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքի շրջանակներում քննարկվում է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում փախստականների եւ ստիպողաբար վերաբնակվածների հարցը:Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |