«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիմաց ցույց կանցկացնի18 ապրիլի 2009 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին «ժառանգություն» կուսակցությունը ցույց կկազմակերպի Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Ցուցարարները երթով կանցնեն Մ.Սարյանի հուշարձանից մինչեւ ԱՄՆ դեսպանություն եւ դեսպանին կհանձնեն Բարակ Օբամային ուղղված նամակը:«Այդ ակցիան ցույց կտա մեր անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ քաղաքականության հետ: Մենք արդեն պատրաստել ենք Ամերիկայի նախագահ Բարակ Օբամայի համար նախատեսված նամակը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով, ժամանակին թուրքական քաղաքականության պատճառով, որն ուղղված է հայերի եւ ինքնին հայկական պետության ոչնչացմանը, հայերը կորցրեցին իրենց մշակութային արժեքների 90%, զրկվեցին հայրենիքից, եւ դա չպետք է անպատիժ մնա: «94 տարվա ընթացքում այդ խնդիրը բանական լուծում չի ստացել, թեեւ փաստը մնում է փաստ. Թուրքիան իրականցրել է Հայոց ցեղասպանությունը: Հանդիսանալով հայ երիտասարդության ներկայացուցիչներ, որոնք չեն պատրաստվում այդ հարցն առանց արդարացի լուծման թողնել, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում եւս մեկ անգամ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման` մեզ համար այդքան կարեւոր հարցը»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |