Կկայանա արդյո՞ք մայիսի 1-ին ընդդիմության արգելված երթը20 ապրիլի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը արտոնել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացումը Մատենադարանի մոտ, սակայն երթն արգելել է: Իր մերժումը քաղաքային իշխանությունները, հղում անելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքին, հիմնավորել են մայրաքաղաքի հիմնական փողոցների գերբեռնվածությամբ: Այդ օրը մայրաքաղաքի իշխանությունները տարբեր տոնական միջոցառումներ են նախատեսել Երեւանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի պատասխանն իրենք չեն ստացել սահմանված 72 ժամվա ընթացքում: Նա նաեւ հավելել է, որ մայիսի 1-ին արդեն շուրջ մեկ դար է, ինչ երթեր են անցկացվում մայրաքաղաքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |