Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ կլոր սեղանը տեղի կունենա Բրյուսելում21 ապրիլի 2009 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Բրյուսելում տեղի կունեն կլոր սեղան` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին հաղորդում է Եվրոպայում համահայկական բարեգործական միության (AGBU) ներկայացուցչությունը: Կլոր սեղանի շրջանակներում նախատեսվում է պատմաբան Ռուբեն Գալիչյանի ելույթը, ով կներկայացնի ներկա հայ-ադրբեջանական հարաբերությունները, մասնավորապես, թե ինչպես են մեր ժողովուրդների ներկայացուցիչները բնութագրում միմյանց:Գալիչյանի ելույթում կներկայացվեն հնագույն, միջնադարյան եւ ժամանակակից աղբյուրները կանոնավոր կերպով աղավաղող ադրբեջանցի պատմաբանների կողմից կեղծումների եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածաշրջանում հայերի ներկայությունը վկայող պատմական ժառանգության նպատակադրված ոչնչացման փաստերը: Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ կլինի նաեւ Եվրամիության օրակարգում ընդգրկված Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների կարգավորման արդիական թեման: Հայ պատմաբան Ռուբեն Գալիչյանի նպատակներից մեկը տարածաշրջանում հակամարտությունների եւ մշակութային ժառանգության ոչնչացման միջեւ գոյություն ունեցող փոխադարձ կապը ցույց տալն է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |