ՄԱԿ-ի ռասիզմին նվիրված խորհրդաժողովում նախապես ընդունվել է համաժողովի եզրափակիչ հայտարարությունը21 ապրիլի 2009 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի շուրջ խորհրդաժողովը ժամանակից շուտ ընդունեց համաժողովի եզրափակիչ հայտարարությունը: Փաստաթուղթը հավանություն է ստացել պարզեցված կարգով, առանց քվեարկության: Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի խնդրին նվիրված խորհրդաժողովի փակումից 3 օր առաջ, ապրիլի 21-ին անակնկալ կերպով եւ առանց քվեարկության ընդունվել է հանդիպման եզրափակիչ հայտարարությունը: Ինչպես լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը, երկրներից եւ ոչ մեկը դեմ չի արտահայտվել այս փաստաթղթին: dpa լրատվական ծառայությունն այս առնչությամբ ենթադրել է, որ եզրափակիչ հայտարարությունն ընդունվել է այն մտավախությունների պատճառով, որ փաստաթղթում հետագա բանավեճերի արդյունքում կարող են փոփոխություններ կատարվել: Մասնավորապես, Լիբիան ցանկանում էր լրացում կատարել պաղեստինյան հարցի վերաբերյալ, հաղորդում է dpa-ն: ՄԱԿ-ի Ժնեւի խորհրդաժողովը կտեւի մինչեւ ուրբաթ: Գերմանիան, ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ հրաժարվել են մասնակցել համաժողովին, մտավախություն ունենալով, որ այն կարող է օգտագործվել Իսրայելի դեմ «հարձակումների» համար: Սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի բոյկոտը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |