«Դաշնակցությունը» դատապարտում է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը23 ապրիլի 2009 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ՀՅ «Դաշնակցության» տարածած փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել միայն Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները վերականգնելու դեպքում: Մերձեցման առաջին քայլերից պետք է լինի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացնելը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: «Այդ սկզբունքների կողմնակիցը լինելով` մենք անընդունելի եւ քննադատության արժանի ենք համարում ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ստորագրված հայտարարությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Արտահայտելով իր անհանգստությունը` կապված բանակցային գործընթացում բացասական միտումների հետ, որոնք Հայաստանի ներքաղաքական ընթացքը փոփոխությունների են ենթարկում, «Դաշնակցության» կուսակցական ղեկավարությունը մոտ ժամանակներս կքննարկի կոալիցիայում իր մասնակցության նպատակահարմարությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |