ՀՀ ԱԳՆ. Հայաստան-Թուրքիա համաձայնագրի բովանդակության մասին մամուլում հայտնված ցանկացած տեղեկություն չի համապատասխանում իրականությանը24 ապրիլի 2009 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնագրի բովանդակության մասին մամուլում հայտնված ցանկացած տեղեկություն չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը ` մեկնաբանելով թուրքական Sabah թերթում հրապարակված հոդվածը հայ-թուրքական համաձայնագրի իբր հինգ կետերի մասին: «Նման կարգի տեղեկությունը շատ լուրջ է եւ պետք է տրվի պաշտոնական անձանց կողմից, այլ ոչ անանուն աղբյուրներից»,- ընդգծել է Բալայանը, ավելացնելով, որ ոչ մի հինգ կետ գոյություն չունի:Համաձայն թուրքական SABAH թերթի հրապարակման, առաջին պայմանը հանդիսանում է 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը Հայաստանի կողմից: Այնուհետեւ դրան հաջորդում է սահմանի բացումը եւ պայմանագրի կնքումը: Դրանց կհաջորդի դեսպանությունների բացում սկզբում Վրաստանում, ապա Երեւանում եւ Անկարայում, երկու երկրների խորհրդարանների ճանապարհային քարտեզին հավանություն տալը եւ պատմաբանների եռակողմ հանձնաժողովի ստեղծումը:Լեռնային Ղարաբաղի հարցը չի ներառվել համաձայնագրում: Ղարաբաղյան եւ Կիպրոսի խնդիրները պարտադիր չեն, սակայն իրական են, եւ դա հարկ է հաշվի առնել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |