Հայության բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն միասնական մոտեցումների մշակմանը25 ապրիլի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերի իրադարձություններն որոշ խառնաշփոթ առաջացրեցին Հայաստանի եւ սփյուռքի միջին ներկայացուցիչների շրջանում: Այսպես է կարծում «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հայ-թուրքական համաձայնագրի եւ ԱՄՆ-ի նախագահի ելույթի շուրջ վերջին իրադարձություններին նվիրված զրույցում Նիկողոսյանը նշել է, որ կրակին յուղ լցրեց նաեւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ապրիլի 17-ի մամլո ասուլիսը, որտեղ նա հայտարարեց, թե «եթե կա փաստաթղթի նախագիծ, որի մասին տեղեկատվություն է հայտնվել եւ կողմերից ոչ մեկը չի հերքել այն, նշանակում է, որ այդ փաստաթուղթը ավելի շատ բխում է Թուրքիայի շահերից»: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով կարող է ստեղծված իրավիճակը անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, Հ.Նիկողոսյանը պատասխանել է, որ այսօր հերթական անգամ որոշ «տաք գլուխներ» Հայաստանում եւ սփյուռքում մտածելու հիանալի առիթ են ստանում: «Այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են «աշխատում» «ղարաբաղյան ուղղությամբ», ողջ աշխարհի հայերի դրամական եւ այլ ռեսուրսներն ուղղված են միայն համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը,-նշում է Նիկողոսյանը:-Վաղուց արդեն ժամանակն է երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները դիտարկել համալիր կերպով: Հայաստանն եզակի երկիր է, որը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ` տարանջատել ազգային եւ պետական շահերը, ինչպես դա արվում էր մինչ օրս»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |