Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը27 ապրիլի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ներկա փուլը եւ ՀՀ -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) կատարման ընթացքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |