Գագիկ Բեգլարյանը պահպանում է իր առաջատարությունը նախընտրական մրցարշավում29 ապրիլի 2009 - 22:07 AMT PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքներով, Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Հետազոտության մեջ ներգրավվել են ավելի քան 2300 հոգի, որոնցից մոտ 600 հրաժարվել են մասնակցել հարցմանը` հայտնելով, որ ընդհանրապես չեն գնալու ընտրություններին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:Երկրորդ հարցման արդյունքների համաձայն, 1650 հարցվածներից 26,5% Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար արժանի են համարում ՀՀԿ-ից թեկնածու Գագիկ Բեգլարյանին, 7,6% գտնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ 5,7% համակրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հարություն Քուշկյանին: Ինչ վերաբերում է ինքնին կուսակցություններին տրվող գերապատվություններին, ապա, ինչպես հաղորդել է Ադիբեկյանը, տեղերը դասավորվել են փոքր-ինչ այլ կերպ: Առավելագույն ձայները հավաքել է ՀՀԿ-ն, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, երրորդում` Հայ ազգային կոնգրեսը: Ադիբեկյանի խոսքով, մայրաքաղաքի բարեկարգման` քաղաքային իշխանությունների գործունեությունը դրական են գնահատում հարցմանը մասնակցած երեւանցիների 2/3-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |