Արգիշտի Կիվիրյանի կյանքին վտանգ չի սպառնում30 ապրիլի 2009 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Արգիշտի Կիվիրյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, բժշկական քննությունը ցույց է տվել, որ հրազենային վերքեր չկան, սակայան ծեծի հետեւանքով Արգիշտի Կիվիրյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:Այսօր գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող, նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն տան մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են նրա ուղղությամբ: Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տուժածի գործընկերները գտնում են, որ մահափորձը կապված է Ա.Կիվիրյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |