Ռուբեն Թովմասյան. Դուրս գալով կոալիցիայից, Դաշնակցությունը չի փրկում իրեն, հակառակը, նվաստացնում է

PanARMENIAN.Net - «Կոալիցիային իրենց մասնակցությունը դադարեցնելու որոշումը կուսակցության անդամները հիմնավորում են անհամաձայնությամբ Թուրքիայի հետ կնքված «ճանապարհային քարտեզի» հետ: Սակայն ՀՅԴ-ն հրաժարվում է բացել փակագծերը եւ պարզաբանել, թե հատկապես ինչ է ասվում այս փաստաթղթում, ինչից մենք պետք է զգուշանանք: Դուրս գալով կոալիցիայից, Դաշնակցությունը չի փրկում իրեն, հակառակը, նվաստացնում է»,-այսօր հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը:



Նրա խոսքերով, ՀՅԴ-ն քայլեր է անում, որոնք անհամատեղելի են կուսակցության պատմության հետ, օրինակ, կուսակցության անդամները հայտարարում են, թե դուրս են գալիս իշխող կոալիցիայից, սակայն դեռեւս չկա նախագահի հրամանագիրը նախարարների լիազորությունների դադարեցման մասին, խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները դեռեւս չեն կողմնորոշվել` շարունակելու են աշխատանքը թե ոչ:



«Ուղղակի անհանդուրժելի է, որ իշխանությունները մտադիր են խորհրդարանի ամենակարեւոր ոլորտները` արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը վստահել այն ուժերին, որոնք դժվարին պահին դուրս են գալիս կոալիցիայից եւ չեն ցանկանում պատասխանատվություն կրել երկրում »,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---