Արդյո՞ք Արամայիս Գրիգորյանը կլքի ՀՅԴ շարքերը պորտֆելի պատճառով 2 մայիսի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին նախընտրական քարոզարշավի համար պատասխանատու ՀՅ «Դաշնակցության» Բարձրագույն Մարմնի անդամ Արտաշես Շահբազյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ «Դաշնակցություն» կուսակցությունից գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է պահպանել նախարարի պորտֆելը:«Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Գրիգորյանը: ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունն ապրիլի 27-ին պաշտոնապես հրաժարվեց հետագայում կոալիցիային մասնակցելուց: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: Կուսակցությանն էին պատկանում նախարարների պորտֆելները` աշխատանքի եւ սոցիալական հարցերի` Արսեն Համբարձումյան, կրթության եւ գիտության` Սպարտակ Սեյրանյան, գյուղատնտեսության` Արամայիս Գրիգորյան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |