Հայաստանի ու Ռուսաստանի երիտասարդներն իրենց փորձն են փոխանակում 2 մայիսի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ Ռուսաստան» երիտասարդական կազմակերպությունն արդեն վաղուց է համագործակցում «Միասին» շարժման հետ, լրագրողներին է հաղորդել ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Երիտասարդ Ռուսաստանի» ղեկավար Մաքսիմ Միշչենկոն 15 երկրներից ժամանած երիտասարդ քաղաքական գործիչների հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նրա, հայ երիտասարդները մասնակցել են համառուսաստանյան երիտասարդական համաժողովին եւ այդ համագործակցությունն անցել է աշխարհում փոփոխվող իրադարձությունների շրջանակներում: Միշչենկոն նշել է, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, երիտասարդների օգնությամբ կատարվեցին պետական հեղաշրջումներ: «Երիտասարդ Ռուսաստանը» փորձի փոխանակում կանի հայկական երիտասարադկան կազմակերպությունների հետ երիտասարդական քաղաքականության ոլորտում: «Հայաստանում մենք համագործակցում ենք երիտասարդության հետ, քանի որ մեզ համար հետաքրքիր է փորձի փոխանակումն, այդ թվում մշակութային առումով, մշակվում են համատեղ նախագծեր»,-ասել է նա: Միշչենկոն հավելել է, որ ինքն ողջունում է կաշառակերության դեմ պայքարը հայկական բուհերում եւ հուսով է, որ Ռուսաստանում եւս դա կկիրառվի: «Մենք նմանատիպ ակցիա կկազմակերպենք Ռուսաստանում, քանի որ մեր բուհերում եւս տարածված է այդ երեւույթը»,-ասել է «Երիտասարդ Ռուսաստան» երիտասարդական կազմակերպության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |