Երեւանի բնակիչները ցանկության դեպքում կարող են ծանոթանալ ընտրացուցակների հետ 4 մայիսի 2009 - 23:01 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 21-ից բոլոր ընտրատարածքներում կախված են ընտրացուցակները, եւ յուրաքանչյուրը կարող է նախօրոք հետաքրքրվել, թե արդյոք իր անունը կա այդ ցուցակներում, թե` ոչ»,- այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ասուլիսին հաղորդել է ՀՀ Ոստիկանության անձնագրա-անցագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:Ն.Մուրադխանյանի խոսքով, Երեւանում հաշվառված է 771 հազար ընտրող, իսկ ողջ Հայաստանում` 2 մլն 391 963 ընտրող: Բացի դրանից աշխատանքային օրերին ժամը 9:00-18:00 գործում է թեժ գիծը, եւ ընտրացուցակների հետ կապված ցանկացած հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով` 82-20: Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 6 կուսակցություն եւ 1 նախընտրական բլոկ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |