Երեւանի բնակիչները ցանկության դեպքում կարող են ծանոթանալ ընտրացուցակների հետ 4 մայիսի 2009 - 23:01 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 21-ից բոլոր ընտրատարածքներում կախված են ընտրացուցակները, եւ յուրաքանչյուրը կարող է նախօրոք հետաքրքրվել, թե արդյոք իր անունը կա այդ ցուցակներում, թե` ոչ»,- այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ասուլիսին հաղորդել է ՀՀ Ոստիկանության անձնագրա-անցագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:Ն.Մուրադխանյանի խոսքով, Երեւանում հաշվառված է 771 հազար ընտրող, իսկ ողջ Հայաստանում` 2 մլն 391 963 ընտրող: Բացի դրանից աշխատանքային օրերին ժամը 9:00-18:00 գործում է թեժ գիծը, եւ ընտրացուցակների հետ կապված ցանկացած հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով` 82-20: Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 6 կուսակցություն եւ 1 նախընտրական բլոկ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |