Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել 4 մայիսի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 117-րդ հոդվածով` թեթեւ մարմնական վնասվածքների հասցնում: Մինչդեռ, Արգիշտի Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը համաձայն չէ իրավապահ մարմինների պաշտոնական ձեւակերպման հետ: Նրա խոսքերով, «Ակնհայտ է, որ Կիվիրյանին ցանկացել են սպանել»: Նշվում է, որ պատահարի վայրում ոստիկանները ոչ մի պարկուճ չեն հայտնաբերել եւ չեն գրանցել, թեեւ լրագրողներից մեկի արված լուսանկարներում դրանք պարզ երեւում են: Տուժածից դեռեւս ցուցմունք չի վերցվել, քանի որ Կիվիրյանը ծանր վիճակում է, հաղորդում է Գազետա.ռու-ն: Ապրիլի լույս 30-ի գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծել են, որից հետո նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |