Հայաստանում տեղի կունենան Ջոն Կիրակոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին լրանում է հայ ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակախոս, ԱԳ նախարար (1975-1985թթ.) Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը:Ջոն Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանի նշումը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:



Մայիսի 6-ին կառավարական հանձնաժողովը կայցելի Ջոն Կիրակոսյանի շիրիմին (Երեւանի քաղաքային պանթեոն), իսկ մայիսի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի կունենա միջոցառում հանդես:Մայիսի 19-ին Հայաստանի ազգային արխիվում տեղի կունենա Ջոն Կիրակոսյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցահանդես, իսկ մայիսի 22-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում կկազմակերպվի հոբելյանական միջոցառում եւ գիտական նստաշրջան:



Ջոն Կիրակոսյանի քաղաքական հայացքները սկսել են ձեւավորվել 60-ականների վերջում: Պատմաբանի գործունեությունն ուղղված էր ոչ միայն պատմական արժեքների ստեղծմանն, այլ նաեւ Հայաստանի ազգային գաղափարախոսության զարգացմանը: Արդյունքում հայտնվեցին աշխատություններ, նվիրված հայ ժողովրդի նոր եւ նորագույն պատմության խնդիրներին, Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին: 1960-1969թթ. Ջ.Կիրակոսյանը զբաղեցրել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահի պաշտոնն, իսկ 1975-1985թթ. եղել է Հայկական ԽՍՀ արտգործնախարարը:
 Ուշագրավ
---