Հայաստանը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, որտեղից էլ այն սպառնա 8 մայիսի 2009 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Թող ադրբեջանցիները չաղմկեն եւ չսպառնան մեզ»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին խորհրդական, գլխավոր զինվորական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Ըստ նրա, հայկական կողմը ժամանակին չկարողացավ ավարտին հասցնել բոլոր գործողությունները: «Օրինակ, օպերացիաներից մեկի պլանը մինչ օրս դրված է իմ սեղանի վրա, եւ եթե հանկարծ Ադրբեջանն որոշի նոր պատերազմ սկսել, դա առիթ կհանդիսանա ամեն ինչ ավարտին հասցնելու եւ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է նա: «Մենք պատրաստ ենք ետ մղել ցանկացած ագրեսիա, որ կողմից էլ այն սպառնա»,-ասել է Գուրգեն Դալիբալթայանը: «Ես ուշադիր հետեւում եմ Ադրբեջանի Զինված ուժերի վիճակին, եւ թե ինչպես են նրանք պատրաստվում ապագա մարտական գործողություններին»,-ասել է նա` հավելելով, որ «մեր ԶՈՒ-ի պատրաստվածության համեմատ նրանք թույլ են, ես տեսել եմ թե ինչպես են իրենք կռվում եւ չեմ կարծում, թե այժմ ինչ-որ բան փոխվել է»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ յոթ շրջանների հարցին` Գուրգեն Դալիբալթայանն ասել է. «Ես զինվորական եմ, ոչ մի զինվորական չի համաձայնվի հողը վերադարձնել թշնամուն: Մենք ոչ թե նվաճել ենք, այլ ազատագրել ենք մեր պատմական հողերը»: «Մենք օկուպանտներ չենք, մենք վերադարձրել ենք այն, ինչ պատկանում է մեր ժողովրդին»,-հայտարարել է նա` հավելելով, որ փոխղիջումներ, անշուշտ, կլինեն, եւ խոսքը ոչ թե յոթ, այլ հինգ շրջանների մասին է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |