ԱՀՀ վստահ է` Հայաստանը լուրջ զիջումների չի գնա հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցություններում 8 մայիսի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) չի կիսում հայ հանրության անհանգստությունն այն հաշվով, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է լուրջ զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Մենք ողջունում ենք ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունները: Դա նորմալ է, երբ հասարակության շրջանում այդ հարցերի առնչությամբ անհանգստություն կա: Բայց ես զարմանում եմ, որ մարդիկ քննադատում են ղեկավարության քայլերը միայն պատճառով, որ իրենց հայտնի չեն բանակցությունների մանրամասները կամ որ իրենք հավատում են թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններին»,- հայտնել է ԱՀՀ ներկայացուցիչը` ավելացնելով, որ չի հավատում այն ասեկոսեներին, որ Հայաստանն արդեն լուրջ զիջումների է գնացել կամ գնալու է:Ինչպես նշել է Արփի Վարդանյանը, բանակցային գործընթացում կան մանրամասներ, որոնք չի կարելի բացահայտել: «Մենք չենք կարող Հայաստանի ղեկավարությունից պահանջել միանգամից պատմել մեզ բանակցությունների բոլոր մանրամասների մասին: Այդպիսի փորձառություն չկա, որ բանակցային գործընթացում գտնվող երկրները բացահայտեն բանակցությունների մանրամասները: Այդպիսի բան ոչ մի տեղ չի լինում»,- հայտնել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը: Պատասխանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Վաշինգտոնում հանդիպելուց Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հրաժարվելու մասին հարցին` Արփի Վարդանյանը հայտնել է հետեւյալը. «Ինձ թվում է, որ ANCA-ի այդ քայլը սեփական դժգոհությունն արտահայտելու միջոց էր»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |